Վաղը առավոտյան 7։30-ից սկսվում են անհնազանդության գործողությունները. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը հայտարարել է վաղվա գործողությունների պլանը․

Ճանապարհը փակ պահել բոլոր մեքենաների համար, թույլ տալ անցնել միայն շտապ օգնության և հրշեջ մեքենաներին։

Ուսանողներին վաղվանից սկսել դասադուլ, ստիպել, հորդորել դասախոսներին միանալ իրենց։

Բախումների պետք չէ գնալ, երբ զգում են, որ ինչ–որ փողոցում խնդիրներ կան, մանր խմբերով ցրվել և հարակից փողոցները փակել։ Խնդիրը ձերբակալվելը, բերման ենթարկվելը չէ, խնդիրը մեր բողոքը ցույց տալն է։

Խոշոր գործարարներին` չխոչընդոտեք գործադուլ հայտարարող աշխատակիցներին։ Մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին զգուշացնում ենք` եթե հանկարծ խանգարեն աշխատակիցներին, բոլոր հավաքվածներով ձեր գրասենյակներ ենք գնալու։