Նորք-Մարաշ վարչական շրջանի որոշ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվելու է

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի Արգիշտի առաջին արքայի անվան»  հ.61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով  քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ. Հովսեփյան փողոցում (Ա. Արմենակյան փողոցից մինչև Գ. Հովսեփյան 91) հասցե ընկած ճանապարհահատված:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: