ԱՀ ՊԲ-ն Շուշիի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի կատարել․ Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները  սեպտեմբերի  8֊ին, ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի  շրջանում, որոնք  իբր թե  կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն  է։

Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների  տարածմամբ  շարունակում է  իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։