Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնպես մեր կարմիր գիծն է. Իրանի դեսպան
Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին, պատասխանելով տարածաշրջանում լարվածության պայմաններում Հայաստանի համար ստեղծված վտանգների մասին հարցին, շեշտել է՝ «Մեր բարեկամ և եղբայր Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնպես մեր կարմիր գիծն է»։
Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է իր համար ծանրագույն և հսկայական ռեսուրսներ խլող պատերազմի պայմաններում շարունակել առանց երկմտանքի կրկին արձանագրել, որ հարևան բարեկամական և եղբայրական մեր պետության ամվտանգույթունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են չափազանց կարևոր և «կարմիր գիծ» լինել։
#հարափոփոխ_տարածաշրջանը

