Իրանի գերագույն առաջնորդին կհուղարկավորեն Մաշհեդ քաղաքում
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն նրա հայրենի Մաշհեդ քաղաքում, հայտնում է Fars գործակալությունը։
Հիշեցնենք՝ Իրանում կառավարությունը 40-օրյա սուգ է հայտարարել։ Տեղական «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զոհվել են գերագույն առաջնորդի ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ նրա դուստրը։

