Կառուցողական զրույց եմ ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Յուրի Քիմ
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման խնդիրը:
«Կառուցողական զրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնությունը հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ։ Երթուղիների բացումն ու ուղիղ բանակցությունները առանցքային են չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունել եմ երեք ուսանողների ազատ արձակումը»,- գրել է պետքարտուղարության պաշտոնյան:
Ավելի վաղ նա հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

