Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
«Ընդգծում եմ Հայաստանի հավատարմությունը 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրհայում և 2023-ի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահյի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը,- այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -ԼՂ հյության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում և Լաչինի միջանցքի ապաարգելափակումը համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների էական է:
«Այս ամենի հենքի վրա Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ հայկական կողմն իր հավատարմությունն է արտահայտում խաղաղության օրակարգին։

