Սան Պաուլոյի խորհրդարանում բարձրացվել է Արցախի շրջափակման հարցը
Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը:
Իր ելույթի ընթացքում Բուժիկյանը ներկայացրել է պատմական և իրավական փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով այն նաև ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության չճանաչված լինելը համարձակություն է տալիս ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար, նրանք շարունակաբար շրջափակման մեջ են պահում տարածաշրջանի՝ բացառապես հայ 120 հազար բնակչությանը, Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոսության էջից։
Բուժիկյանի ելույթի ընթացքում դահլիճում Արցախն ապաշրջափակելու կոչերով ցուցապաստառներ են բացել բրազիլահայ ակտիվիստները: Պաստառների վրա գրված է եղել «#SOSARTSAKH» և «Բացե´ք Ադրբեջանի կողմից շրջափակված #THEROADOFLIFE»: