Սա նման է գռեհկության, որը պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին․ Մարիա Զախարովա (տեսանյութ)
Այս հանրային հռետորաբանությունը, որ նման է գռեհկության, պարզապես պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որն ասել էր, որ Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են։ Սիմոնյանը նաև հայտարարել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների իրավասության տակ։
Պետք է պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, ոչ թե փնտրել մեղավորներ
Մանրամասները՝ տեսանյութում

