Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպի Շոյգուի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ․

«Ես բանակցություններ եմ վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը հյուրընկալության համար։ Վաղը կհանդիպեմ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին,-ասել է Ֆիդանը՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։