ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժելու, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ՀՀ-ում մեղավոր ճանաչված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։

«Տրվել է հնարավորություն կատարել հեռախոսազանգ և նամակներ գրել ընտանիքներին»,- այս մասին հայտնել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։