Ադրբեջանական ՀԿ-ները դիմել են Կարմիր խաչին․ առաջարկում են մարդասիրական բեռները Աղդամով հասցնել Արցախ

Ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչները բաց նամակ են հղել Կարմիր խաչին, առաջարկում են Արցախ մարդասիրական բեռներ հասցնել Աղդամի ճանապարհով։

Նրանք Կարմիր խաչին մեղադրում են կողմնակալության մեջ, պնդում, որ Աղդամից ճանապարհն ավելի կարճ է, քան Երևանից: