Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Իլգար Սաֆարովը։
Նշվում է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո հետազոտվել է և տեղափոխվել բուժհաստատություն:
«Բժիշկները հետազոտել են նրան։ Հետազոտություն անցկացնելուց հետո նրան տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ», – ասել է նա։
Նշվում է նաև, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և կատարվել նախնական հարցաքննություն:
Այս պահին նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին 68-ամյա բուժառուն՝ Վագիֆ Խաչատրյանը, ով ԼՂ-ից ՀՀ բուժօգնության էր տեղափոխվում՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։

