Սի Ծինփինը Չինաստանի բանակին մարտական պատրաստության կոչ է արել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակին մարտական պատրաստության կոչ է արել, հաղորդում է Reuters-ը:

Զինված ուժերի կազմավորման 96-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում Սի Ծինփինը ասել է, որ զինվորականները պետք է ընդլայնեն մարտական հնարավորությունները և բարձրացնեն մարտունակությունը: