Էս մղձավանջը հաղթահարելու ենք, մեր մեջքն ու արժանապատվությունը վերականգնելու ենք

Իմ հին ընկեր Արմեն Աշոտյանի ծնունդն է։ Երբեք չէի մտածի, որ քեզ շնորհավորելու եմ ճաղավանդակից անդին։ Մենք դեռ ուրիշ Հայստանից ենք ընկերներ, բաց ճակատով ու հաղթանակած Հայաստանից։ Տարաձայնություններ ունեցել ենք, բայց դրանք Հայրենիք ու Պետականություն չեն արժեցել։ Հայաստանի սահմանից այն կողմ մենք մեկ ենք եղել, եղել ենք հանուն Հայաստանի ու Արցախի։

Դու խղճի և մտքի, արժեքների պատանդ ես, ու էս ոչնչատեսիլները, Աշոտյան ջան, չգիտեն, որ դու, կամքդ, համոզումներդ, արժեքներդ ճաղերի հետևում չեն ընկրկում, չեն մաշվում, չեն արժեզրկվում։ Այսպես հեշտորեն չի մաշվում հավատամքը, ճշմարիտը, անսակարկելին։

Սրանց ահագնացող դավադիր երթը քեզ չէր հանդուրժելու։ Տեսակի պայքար է․․․Հայրենիք ու Պետություն պահող տեսակի պայքար։

Էս մղձավանջը հաղթահարելու ենք, մեր մեջքն ու արժանապատվությունը վերականգնելու ենք։ Չկա այլ ճանապարհ, ու այդ ճանապարհին դու անելիք ունես, դու ասելիք ունես։

Դու նաև նրանց վախերի արտացոլանքն ես։ Նրանք՝ վախերով, դու՝ քո հավատամքով անընկճելի։

Ծնունդդ շնորհավոր, ընկեր ջան, շատ անելիք ունենք, պարտքեր ունենք․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից