Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ նրա լուսանկարով մեծադիր պաստառ Մյասնիկյան պողոտայի կամրջին

Անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրը նրա աջակիցների կողմից Մյասնիկյան պողոտայի կամրջին տեղադրվել է մեծադիր պաստառ՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» գրառումով։

Հիշեցնենք, որ Ա. Աշոտյանը կալանավորվել է հունիսի 16-ին։