Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովը համագործակցության հարցեր է քննարկել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Զազա Չխաիձեի հետ, փոխանցում է Interfax-ը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։

