Վառելիքի գերսղությամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ,

պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։

Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։
Միջհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռևս գործող չվացուցակով»։