Ինչ է քննարկվել Բրյուսելում ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը», փոխանցում է Ազատությունը։

«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի կազմավորումների զինաթափման շուրջ», – ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Դրանում նաև ընդգծվում է՝ Բրյուսելում կայացած այս բանակցությունները գնահատվել են որպես վաշինգտոնյան հանդիպման շարունակություն։