Փաշինյանն ու Միշելը քննարկել են եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցեր
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նա Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը:
Զրուցակիցները քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ժամը 15։00-ին Բրյուսելում նախատեսված է Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։

