Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։