Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա. Փաշինյանը դիմել է միջազգային գործընկերներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա։

