Պուտինը խորհրդակցություն է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

Պուտինը խորհրդակցություն է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում էԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Խորհրդակցությանը մասնակցում են գլխավոր դատախազ Կրասնովը, ՆԳ նախարար Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Շոյգուն, Ազգային գվարդիայի ղեկավար Զոլոտովը, ԱԴԾ տնօրեն Կոչնևը, Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը և Կրեմլի վարչակազմի ղեկավար Վայնոն։