ՌԴ-ում ցանկացած շանտաժ, ներքին իրարանցման փորձեր դատապարտված են ձախողման․ Պուտին
ՌԴ-ում ցանկացած շանտաժ, ներքին իրարանցման փորձեր դատապարտված են ձախողման։ Այդ մասին իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով «Վագների» խռովություններին։
Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին՝ տոկունության, համախմբվածության և հայրենասիրության համար․
«Առաջին իսկ վայրկյանից հանձնարարել եմ ամեն ինչ անել՝ խուսափելու մեծ արյունահեղությունից։ Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով երկրին, դավաճանել են նաև նրանց, ովքեր իրենց հետ են եղել։ Թշնամիները ցանկանում էին, որ մեր հասարակությունը պառակտվի»,- հայտարարել է նա։
Պուտինը «Վագների» մարտիկներին 3 տարբերակ է տվել՝ պայմանագիր ստորագրել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ տուն կամ մեկնել Բելառուս։

