Լուսապաստառներ՝ հաջակցություն Արմեն Աշոտյանի (լուսանկարներ)
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհայտ անձանց կողմից հայտնվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին աջակցող լուսապաստառներ։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն Աշոտյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է որակում, նրա խոսքով՝ Ա. Աշոտյանը նիկոլական ռեժիմի քաղբանտարկյալ է։















