Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կինը պաշտոն է ստացել

Մենք տեղեկացանք, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կինը` Լուսինե Մելիքսեթյանը պաշտոն է ստացել: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Վերջինս հունիսի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի Նորք-Մարաշ վարչական շրջանի կրթության բաժնի պետի պաշտոնում:

Ղազարյանի կինն Իջևանի թիվ մեկ հիմնական դպրոցում քիմիայի ուսուցչուհի է եղել, սակայն ամուսնու՝ պաշտոն ստանալուց հետո, ինչպես տեսնում ենք, ընտանյոք հանդերձ տեղափոխվել են Երեւան եւ անգամ պաշտոնների են նշանակվում:

Երևանի քաղաքապետարանից լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ Ղազարյանի կինն այդ պաշտոնում նշանակվել է հունիսի սկզբին: