Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին տեղեկություններից․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան անհանգստացած է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունում միջնորդական ծառայություններ պարտադրելու Վաշինգտոնի փորձի մասին տեղեկություններից: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեզ անհանգստացնում է մամուլում հայտնված տեղեկությունը, թե ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայությունները հիմա էլ Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության հարցում։ Այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներով»,-ընդգծել են նախարարությունից։
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի տեսքով պարտադրում է հանդիպել ադրբեջանական կողմի հետ։
«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում է տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»,- պարզաբանել է նա։

