ԱԺ-ում քննարկում են 2022-ի բյուջեի կատարողականը. կրթություն, գիտություն, մշակույթ, սոցիալական ոլորտ․ ՈՒՂԻՂ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 31-ին, շարունակվում են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում են հետևյալ ոլորտների կատարողականների քննարկումը.
գիտություն,
կրթություն,
մշակույթ,
սպորտ,
սփյուռք,
երիտասարդություն
տեղեկատվություն:
Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հրավիրված են Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:
Օրվա երկրորդ կեսին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում են հետևյալ ոլորտների կատարողականի քննարկումը.
սոցիալական ապահովություն,
նպաստներ
թոշակներ:
Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկլ Մկրտչյանը:
Հրավիրված է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

