44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը 3 տարի անց հուղարկավորվեց Եռաբլուրում
44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը պատերազմից 3 տարի անց հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Նշենք, որ Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ մասունքը Արայիկ Բաղդասարյանինն է:
Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա մասնակցել էր նաև քառօրյա պատերազմին։
Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։

