Ֆինլանդիան համաձայնագիր է պատրաստում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման համար

Ֆինլանդիայի իշխանություններն աշխատում են համաձայնագրի նախագծի վրա, որը թույլ կտա երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայել, գրում է Helsingin Sanomat թերթը:

Ինչպես երևում է հոդվածից, փաստաթուղթը կարող է ԱՄՆ զինվորականներին իրավունք տալ օգտագործել Ֆինլանդիայի տարածքը զինվորական անձնակազմի վերապատրաստման և սպառազինություն պահելու նպատակով պահեստային համալիրներ կառուցելու համար:

Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցել է ՆԱՏՕ-ին ընթացիկ տարվա ապրիլի 4-ին՝ համապատասխան հայտ ներկայացնելուց գրեթե մեկ տարի անց։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ կապակցությամբ Հյուսիսային Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակը «արմատապես կփոխվի»։

Հյուսիսեվրոպական երկրում Ռուսաստանի դեսպանատունն իր հերթին ընդգծել է, որ ռազմաքաղաքական դաշինքին միանալուց հետո Մոսկվայի և Հելսինկիի հարաբերություններում «նոր քաղաքական իրողություններ» են ի հայտ եկել: