Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ այն տարածաշրջանի վրա, որում մենք ենք․․․

Թուրքիայի իշխանական պատգամավորների պնդմամբ, վաղը, ապրիլի 27-ին Էրդողանը առցանց Պուտինի հետ մասնակցելու է Աքքույու ատոմակայանի բացմանը, իսկ ահա Մերսինի նախապես պլանավորված հանրահավաքը անորոշ ժամկետով հետաձգվում է։

Էրդողանի նախընտրական քարոզչությանը խառնվում է մեկ այլ երկիր, սա սպասելի էր։

Էրդողանը Թուրքիայի ամենաանկախ ղեկավարն է , ամենա ոչ արևմտամետ և հակաեվրոպական ղեկավարն է, ով փորձում է պատմության մեջ մնալ որպես Աթաթուրքից ավելի աթաթուրք։

Ճիշտն ասած, ինքս չեմ ուզի, որ Էրդողանի կյանքին վտանգ սպառնա, քանի որ սպասվող ընտրությունները չպետք է չեղարկվեն, այն պետք է տեղի ունենա։ Թուրքիայում մի կողմից Արևմուտքը, մյուս կողմից Ռուսաստանը հակամարտության մեջ են, իսկ այդ տեսակ հակամարտությունը կարող է բերել ներքին քաղաքական կյանքի պայթունի։

Էրդողանի մահով, կամ ընտրությունների չեղարկումով, ներքին քաղաքական կյանքը առանց ցնցումների կարող է հանգուցալուծվել ի օգուտ Արևմուտքի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը կրկին մնալու է Հայաստանի հույսին՝ առանց որևէ դաշնակցի այս տարածաշրջանում։

Չեմ զլանա նորից կրկնեմ, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ այն տարածաշրջանի վրա, որում մենք ենք․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից