«Վերելք»․ Մենք չենք ճանաչել մեր ցեղասպանությունը (տեսանյութ)
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր ծաղիկներ տանելը կամ աշխարհի տարբեր ծագերում հիշատակի միջոցառումներ կազմակերպելը գուցե անհրաժեշտ, բայց ամենևին բավարար չէ մեր ցեղասպանությունը մեր իսկ կողմից ճանաչված լինելու համար: Այդ օրը ամեն հայ պիտի հարց տա իրեն` «Իսկ ես, հանուն տանջամահվածների հոգու հանգստության, անձամբ իմ կյանքում անո՞ւմ եմ հնարավորը, որպեսզի մարդկության պատմության ամենազարհուրելի դժբախտությունը տեսած իմ ժողովուրդը այսօր ունենա ապրելու տանելի սոցիալական և բարոյահոգեբանայկան պայմաններ: Արդյո՞ք ես նպաստում եմ հանրության շրջանում պետական հայացքի, պետական աշխարհայեցողության ձևավորմանը»։
Եթե մի հանրություն ունակ չէ ճանաչել սեփական դժբախտությունը և անհրաժեշտ հետևություններ անել, ապա դժբախտությունները նրա համար լինելու են անխուսափելի: Եվ այստեղ Աստվածն անգամ օգնել չի կարող, ու կարիք չկա ամենևին կանչել ուշացած` «Ո՞ւր էիր, աստված»: Աստված նրանց հետ է, ովքեր իրեն չեն արհամարհում:
Մանրամասները՝ տեսանյութում

