Սա ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանքն է Հայաստանի դեմ․ Փալոն
Սա ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանքն է Հայաստանի դեմ։ Այս մասին «Թվիթերում» գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը։
«Ադրբեջանը բազմիցս ագրեսիայի չհրահրված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ գրեթե անհնարին են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ն պետք է Ալիեւին պատասխանատվության ենթարկի»,- գրել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները։

