Թշնամին տեղեկատվական արշավ էլ է սկսել․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամում գրում է․
«Ընթացող մարտական գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը տեղեկատվական արշավ էլ է սկսում: Հրահանգավորված կերպով պաշտոնական աղբյուրները և քարոզչական կայքերը կեղծ տեղեկատվություն են տարածում: Քիչ առաջ հակառակորդի աղբյուրներից մեկը գրել էր, թե իբրև հայկական կողմը իրանական դրոններ է կիրառում: Այս ապատեղեկատվությունը հենց այնպես չեն տարածում, այլ ՀՀ–ի կողմից ձեռնարկվող կանխարգելիչ քայլերը այլ լույսի ներքո ներկայացնելու և իրենց հետագա գործողությունների համար «հիմքեր» ստեղծելու նպատակով:
Հայկական պաշտոնական աղբյուրները պետք է օպերատիվ կերպով հերքեն ու կանխեն Ադրբեջանի կողմից ստահոդ լուրերի տարածումը, առնվազն՝ հակառակորդի ՊՆ աղբյուրներում դրանց առկայության դեպքում»:

