Փաշինյանի հեռացման հարցով ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին

Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցով ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին։

Ակցիաների շարունակական լինելու մասին հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ Ազատության հրապարկում իր ելույթում։

Նա հստակեցրել է, որ Երևանում կայանալիք ակցիայից առաջ մասնակիցներն իրենց մեքենաներով փորձելու են Հայաստանից հասնել Արցախ: