Արցախյան ազատամարտի հերոս Ս․ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում թշնամին կրեց ջախջախիչ պարտություն՝ մուրալով հրադադարի ռեժիմի հաստատում

2016 թ. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Արցախի Հանրապետության և թշնամու զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Չնայաց թշմամու լավ նախապատրաստած սցենարի ՀՀ Զինված Ուժերը այնպիսի հակահարված տվեցին, որ թշնամի 4 օր անց արդեն իսկ հրադադար էր մուրում և միջազգային հանրությունից հնարավոր բոլոր խողովակներով օժանդակուլյուն խնդրում: Պատերազմի 4-րդ օրը մեր դաշնակից Ռուսաստանի միջնորդությամբ պատերազմն ավարտվեց և ավարտվեց անխոս մեր ՀԱՂԹԱՆԱԿՈՎ:

Սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի ստեղծած և իր Հրամանատարության ներքո բանակն այնպիսի մարտունակություն ուներ, որ ոչ յաշման, ոչ էլ կեղտոտ նավթադոլարները չկարողացան ոչ մի դեր ունենալ պատերազմի ընթացքի վրա, քանի-որ երկրի և ԶՈՒ ղեկավարությունը մշակել էր ճիշտ ռազմավարություն և մեկ անգամ արդեն ջարդել էր թշնամու ողնաշարը:

Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել այս ամենից, պատասխանը շատ պարզ է, Գերագույն Գլխավոր Հրամանատար Սերժ Սարգսյանը հաղթանակած ԶՈՒ-էր թողել, Սերժ Սարգսյանը բանակցային այնպիսի փաթեթ էր թողել, որ սրանցից մեծ ջանքեր չէր պահանջվում:

Ցավոք իշխանազավթումից հետո մեր Բանակը ներսից «քցել» են, ամենինչ թշնամու պես ծրագրած արել են, որ ցույց տան թե մենք մարտունակ Բանակ չենք ունեցել, որ մենք ելակի կարիք ենք ունեցել և այլ ոչ բարեկամական գործառույթներ և հայտարարաթյուններ: Ամեն ինչ դեռ առջևում է, և ՀԱՅ առյուծ զինվորները դեռ իրենց խոսքը ասելու են, և իհարկե ունենալու ենք հզոր, հմուտ և ուժեղ Գերագույն Գլխավոր Հրամանատար:

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից