Մեր երկրում քաղաքական մշակույթը՝ հանձինս ՔՊ խմբակցության, 0 ական մակարդակի վրա է․ Սլավիկ Աղաբալյան
Կյանքում ոչնչի չհասած, ինքնահաստատվելու կարիք ունեցող մարդկանց ամենավառ արտահայտվող հատկանիշը ինքնահաստատման փորձերն են այլ մարդկանց նկատմամբ՝ երբ վերջիններս երբեմն հայտնվում են անհարմար կամ ոչ բարենպաստ իրավիճակներում։ 2018ին, այսօրվա ՔՊ ն ուժեղ դիրքեր ուներ, որովհետև նրանց հաջողվել էր մի վրանի տակ հավաքել քաղաքական, մշակութային, գիտական կյանքի չինքնահաստատվածներին, կյանքից նեղացածներին(աբիժնիկներ)։
Այսօր իշխանության «լուրջ» դեմքերից մեկը՝ Հայկ Կոնջորյանը, տեսանյութ է հրապարակում, որը նայելուց հետո հասկանում ես, որ երբևէ ինչ-որ լուրջ քայլ սպասելը ՔՊ ից անիմաստ է, քանի որ մեր երկրում քաղաքական մշակույթը՝ հանձինս վերը հիշատակված խմբակցության, 0 ական մակարդակի վրա է։
Սլավիկ Աղաբալյանի ֆեյսբուքյան էջից

