Բայդենն «ուզում է, բայց վախենում է Ուկրաինայի հաղթանակից». Բոլթոն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուզում է, որ Ռուսաստանը պարտվի, բայց միևնույն ժամանակ վախենում է Ուկրաինայի հաղթանակից, վստահ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին նա գրել է The Wall Street Journal թերթի սյունակում։
«Բայդենը ցանկանում է, որ Ռուսաստանը «պարտվի», բայց, կարծես, վախենում է, որ Ուկրաինան իրականում «կհաղթի»։ Եթե նա հավատում է Ամերիկայի պաշտոնական դիրքորոշմանը՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը, նա պետք է հաստատի այն և դրա համար պլան մշակի։ Եթե ոչ, ապա նա պետք է ասի այդ մասին», – նշել է Բոլթոնը:
Սպիտակ տունը հավատարիմ է Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու քաղաքականությանը, սակայն բավարար չէ այդ պաշտպանության արդյունավետության համար, կարծում է Բոլթոնը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում սպառվում են կարևոր զինամթերքի պաշարները, իսկ օպերատիվ համալրման հնարավորություններ չկան։ Այս իրավիճակը ամրապնդում է մեկուսացման կողմնակիցների կարծիքը, որոնք անհրաժեշտ են համարում դադարեցնել Ուկրաինային օգնելը, ընդգծել է Բոլթոնը։

