Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որով դավաճանության համար պաշտոնյաներին մահապատիժ է հասնում

Լուկաշենկոն պետական դավաճանություն կատարած պաշտոնյաների համար մահապատժի մասին օրենք է ստորագրել, նաև դավադրության և լրտեսության համար պատիժների ժամկետն է մեծանում՝ 3-ից 10 տարի․

«Պետական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կամ զինծառայողի կարգավիճակ ունեցող անձի կողմից պետական դավաճանության դեպքում որպես բացառիկ միջոց է սահմանվում մահապատիժը»,- նշված է Բելառուսի նախագահի ստորագրած որոշման մեջ։

Որոշման նպատակն է ծայրահեղական (ահաբեկչական) և հակապետական ​​հանցագործությունների դեմ հակազդեցության ուժեղացումը։