Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

