Բաքվում մեկնարկել է Լավրով-Ալիև հանդիպումը

Լավրովը Բաքվում հանդիպում է անցկացնում Ալիևի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը պաշտոնական այցով Ադրբեջանում է լինելու փետրվարի 27-28-ը։ ՌԴ ԱԳ նախարարը բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։