Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանի ռազմավարական համագործակցությունը վախեցրել է թշնամուն. Իրանի հետախուզության նախարար
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Չինաստան կատարած այցին, Իրանի հետախուզության նախարարն ասաց. «Հայացք դեպի արևելք և Իրանի ակտիվ ու ռազմավարական համագործակցությունը հարևան երկրների, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ վախեցրել է թշնամուն», գրում է ParsToday-ը:
Ըստ Ֆարս լրատվական գործակալության՝ Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խաթիբը, Թեհրանում անցկացված «Կանայք, առաքինություն, անվտանգություն» խորագրով պաշտպանության կանանց համաժողովում, անդրադառնալով Իրանի դեմ թշնամիների ծրագրերին՝ ասել է. «Թշնամիները պետք է իմանան, որ այս համակարգին հարձակվելու ուղղությամբ իրենց բոլոր ջանքերը ապարդյուն են անցնելու և ամեն օր ճաշակելու են հուսահատության և այս ժողովրդից պարտվելու համը»։
Իրանի հետախուզության նախարարը նաև ընդգծելով կանանց դիրքը երկրի տարբեր ասպարեզներում՝ ասել է. «Թշնամիները փորձեցին ցույց տալ իրենց թշնամությունը՝ Իրանին հեռացնելով ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից, սակայն իրանցի կանայք ցույց տվեցին, որ ջանք ու եռանդով պաշտպանելու են համակարգը»։

