Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել․ փլուզումներ կան
Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից մեծապես տուժած Հաթայում կրկին երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ժամանակով 22:47-ին Հաթայ նահանգի Արսուսի շրջանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ըստ լրատվամիջոցների՝ փլուզվել են փետրվարի 6-ին վնասված մի քանի շենքեր։
Այսօր ավելի վաղ կրկին երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայում` Մալաթիայում, 4.9 մագնիտուդ ուժգնությամբ։

