Ազգային նոր ողբերգություն կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց դելիմիտացիայի․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ ու այսօր ԱԳ-ն ու ՆՓ խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից։ Ուզում եմ այդ կապակցությամբ նշել հետևյալը։
- Ազգային նոր ողբերգություն կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց դելիմիտացիայի։ Այդ պարագայում Ադրբեջանի ձեռքերը կազատվեն նոր ագրեսիա սանձազերծելու խաղաղության պատրվակով։ Բացի այդ, Հայաստանը ստիպված կլինի մեկընդմիշտ մոռանալ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիս – Կապան -Ճակատեն հատվածում 2020-2022թթ կորցրած հողերը։
- Ադրբեջանը կստանա իր պահանջած անկլավները և կփակի Երևան-Մեղրի գործող ճանապարհը։
- Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի։
Տեսեք, հետո չասեք չէինք հասկանում»։

