Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր. 6

Սկիզբը` այստեղ

Լիովին հասկանալով, որ ԱՄՆ-ը գործում է իր դեմ և նպատակ ունի տարբեր միջամտություններով հասնել նրան, որ մայիսին 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում ինքը չընտրվի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաշվի չառնելով Թուրքիա- ԱՄՆ հարաբերությունների նրբությունը, ինչպես արդեն նշել ենք, երկրաշարժից ընդամենը 1 օր առաջ ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին հրապարակայնորեն մեղադրեց նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով ակտիվ ջանքեր գործադրելու մեջ:

Միացյալ Նահանգներում, դատելով ամենից, Էրդողանի քաղաքական մահավճիռն արդեն կայացրել են և իրենց առջև խնդիր են դրել հասնել նրան, որ առաջիկա ընտրություններում ընտրվի իրենց հնազանդ, իրենց կամքը կատարող մեկը, և ոչ թե որոշ հարցերում չենթարկվող, նույնիսկ հակառակվող, ինքնուրույն քաղաքականություն վարող Էրդողանը: Երկրաշարժը փայլուն կերպով կարող է ծառայել այդ նպատկին՝ վատացնելով Թուրքիայում բնակչության սոցիալ- տնտեսական վիճակը, հոգեբանական վիճակը, կյանքն ընդհանրապես, և արծաթյա սկուտեղի վրա նվեր մատուցելով ընդդիմությանը, որն արդեն իսկ սկսել է օգտվել այդ առիթից:

Էրդողանից ԱՄՆ-ի և Արևմուտքի, մեղմ ասած, դժգոհության բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան, չնայած իրենց շարունակական պահանջներին, չի դադարեցնում Ռուսաստանի հետ իր երկուստեք շահավետ համագործակցությունը: Երկրաշարժից մոտ 10 օր առաջ «Коммерсантъ»-ը հղում կատարելով «The Wall Street Journal»-ի վրա, տեղեկացրեց , որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է չսպասարկել ռուսական ավիաընկերությունների «Boeing» և «Airbus» ինքնաթիռները:

2022 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգներն առևտրի նախարարի օգնական Թեա Ռոզման Քենդլերի միջոցով նախազգուշացրել է Թուրքիային, որ Թուրքիայի քաղաքացիներին կարող են սպառնալ տուգանքներ, արտահանման արտոնությունների կորուստ և նույնիսկ ազատազրկում այն դեպքում, եթե Թուրքիան ռուսական ավիաընկերությունների «Boeing» և «Airbus» ինքնաթիռներին տրամադրի վերալիցքավորման և վերանորոգման ծառայություններ:

Ամերիկացի պաշտոնյաները Թուրքիայից նաև պահանջել են այդ սահմանափակումները տարածել բելառուսական ավիաընկերությունների վրա։ Թուրքիայի ԱԳՆ-ն վերոնշյալի կապակցությամբ լռել է, հրապարակայնորեն չի պատասխանել:

Երկրաշարժից 2 օր առաջ՝ փետրվարի 4-ին, հաղորդվեց, որ ԱՄՆ գանձապետարանը Ռուսաստանի հետ առևտրի պատճառով Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով:

«РИА Новости»-ի տեղեկացմամբ ,ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Բրայան Նելսոնը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով ՝ Ռուսաստանի հետ առևտրային համագործակցության համար։

Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը Թուրքիային զգուշացրել է Ռուսաստանի հետ առևտրային համագործակցության համար պատժամիջոցների ռիսկի մասին։

«Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կազմակերպությունների հետ շփվելով ՝ թուրքական բանկերն ու ձեռնարկությունները կարող են վտանգի տակ հայտնվել և կարող են կորցնել մուտքը G7 երկրների շուկաներ և թղթակցային կապեր»,- ելույթ ունենալով Ստամբուլում, ասել է Նելսոնը:

Փետրվարի 3-ին «Bloomberg» գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում Անկարայից պահանջել է դադարեցնել ապրանքների արտահանումը Ռուսաստան, քանի որ դա իբր օգնում է Մոսկվային հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Գործակալության տվյալներով՝ Բրայան Նելսոնը բանակցություններ է վարել թուրքական իշխանությունների հետ, որոնց ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի տարածքով տասնյակ միլիոնավոր դոլարների պատժամիջոցային ապրանքներ են հասել Ռուսաստան, որոնց մի մասը կարող է օգտագործվել ռազմական շահերի համար։

Միացյալ Նահանգներում Էրդողանի նկատմամբ չափազանց զայրացած են նաև այն պատճառով, որ Թուրքիայի նախագահը դեռ դիմադրում ու հրաժարվում է կատարել մեր տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով լայնածավալ պատերազմ սկսելու, Ռուսաստանին այդ պատերազմում ներքաշելու և ՌԴ-ի համար այստեղ երկրորդ ճակատ բացելու իրենց պահանջը: ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր զայրույթը հասկանալի պատճառներով հրապարակայնորեն չի արտահայտում, բայց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս ակամա և անուղղակի կերպով մատնեց, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացելու ցանկություն ունեն:

Միացյալ Նահանգների, Արևմուտքի հետ սերտորեն համագործակցող, աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով իր ընտրությունը վաղուց հօգուտ նրանց կատարած Վրաստանի վարչապետը, իհարկե, չէր համարձակվի վերոնշյալ ցանկությունն ունենալու համար ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, Արևմուտքին մեղադրել ու նրանց չի մեղադրել: Նա Ուկրաինային է մեղադրել, բայց երևի արդեն բոլորն էլ գիտեն, որ Ուկրաինան ԱՄՆ-ի, Արևմուտքի խամաճիկը կամ գործիքն է, այսինքն՝ Ուկրաինայի տվյալ ցանկությունը նաև հավաքական Արևմուտքը գլխավորող Միացյալ Նահանգների ցանկությունն է:

«Փորձերը, որպեսզի այդ հակամարտությունը (Ուկրաինայում) ինչ-որ կերպ տարածվի մեր երկրի վրա, ցավոք, չեն դադարում,- РБК-ի տեղեկացմամբ , ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:- Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն այդ թեմայով։ Նրանց նպատակը «երկրորդ ճակատ» բացելն էր»։

ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին զայրացնում է նաև այն, որ Էրդողանը մի շարք դեպքերում չի աջակցում իրենց քաղաքականությանը, նույնիսկ չի պաշտպանում: Օրինակ, Թուրքիայի նախագահը երկրաշարժից 5 օր առաջ՝ փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային տանկեր մատակարարելը վտանգավոր որոշում է: «Известия»-ի փոխանցմամբ , Էրդողանն ասել է նաև. «Ես չեմ կարծում, որ տանկեր Ուկրաինա ուղարկելը կնպաստի ուկրաինական հակամարտության լուծմանը»:

Էրդողանի վարած քաղաքականության առումով ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի համար այստեղ ՌԴ-ի համար երկրորդ ճակատը բացելուց ոչ պակաս զայրացուցիչը և անհանդուրժելին այն է, որ Թուրքիան առայժմ հրաժարվում է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության համաձայնագրի վավերացումից, մինչդեռ նշված համաձայնագրի վավերացումը չափազանց կարևոր է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար:

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության և Ֆինլանդիայի Հարավային Կարելիա նահանգի՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ գտնվող Լապպենրանտա քաղաքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի տեղակայման, այնտեղ միջուկային մարտագլխիկներով հրթիռներ տեղաբաշխելու պարագայում, Մոսկվայից ոչ հեռու գտնվող հիշյալ քաղաքից այդ հրթիռները ընդամենը մի քանի վայրկյանով ուշ կհասնեն ՌԴ մայրաքաղաք, քան եթե Ուկրաինան լիներ ՆԱՏՕ-ի անդամ, այնտեղ տեդադրվեին հրթիռները և այնտեղից արձակվեին:

Հատուկ ռազմական գործողությունը սկսելով, Մոսկվան նպատակ ունի կանխել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը և այնտեղ, տարածքի մոտ լինելու շնորհիվ, ՌԴ մայրաքաղաք 4-5 րոպեում հասնելու ունակ միջուկային հրթիռների տեղակայումը, սակայն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության պարագայում այդ նպատակով Ռուսաստանի ջանքերն ամբողջովին ջուրը կլցվեն: Ահա թե Ռուսաստանի համա որքան կարևոր է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալը, ինչն առայժմ ապահովվում է Թուրքիայի կամ Էրդողանի շնորհիվ:

Վերոնշյալ և հոդվածաշարի նախորդած մասերում շարադրված մյուս պատճառներով է, որ ԱՄՆ-ը որոշել է իշխանությունից հեռացնել Էրդողանին ու նրա վարչակարգը, իսկ ավերիչ երկրաշարժի հետևանքներն այդ նպատակին հասնելու ամենազդեցիկ, ամենաարդյունավետ միջոցը կարող են լինել: Այս առումով թերևս բավական է նշել միայն, որ Թուրքիայի ընդդիմությունը երկրաշարժի առիթից օգտվելով, արդեն սկսել է միավորներ հավաքել  Էրդողանի և երկրի իշխանությունների դեմ: Մայիսին նախատեսված ընտրություններն Էրդողանի համար շատ ծանր քննություն են լինելու, և մեծ հարց է՝ Թուրքիայի նախագահն արդյոք կկարողանա՞ պահպանել իշխանությունը երկրում տեղի ունեցածից հետո:

 

Արթուր Հովհաննիսյան