Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր. 5

Սկիզբը` այստեղ 

Շարունակենք ներկայացնել այն հիմքերը, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժն ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի կիրառման հետևանք էր:

Վերջին շրջանում թուրք- ամերիկյան ծայրահեղ լարված հարաբերությունների մասին վկայում են ոչ միայն Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի՝ երկրում ԱՄՆ-ի դեսպանին և, ընդհանարպես, Միացյալ Նահանգներին երկրաշարժից ընդամենը 3-4 օր առաջ ուղղված հայտարարությունները: Սոյլուի «Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը, ձեր քմծիծաղող, դիմակավորված դեմքերը Թուրքիայից», «Թուրքիա եկած ամերիկայի բոլոր դեսպանները միայն մտածում են Թուրքիային վնաս հասցնելու մասին» հայտարարությունները հնչեցին ԱՄՆ-ին  հասցվող շառաչուն ապտակների նման:

Վերջին շրջանում թուրք- ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատացման մասին վկայում է ոչ միայն Թուրքիայում Վաշինգտոնի թշնամական քաղաքականության պատճառով Անկարայում ԱՄՆ դեսպանին ուղղված Սոյլուի նախազգուշացումը…

Թուրք- ամերիկյան, ինչպես նաև Թուրքիա- Արևմուտք թերևս աննախադեպ վատացած հարաբերությունների մասին վկայում է ոչ միայն ԱՄՆ-ի վասալ եվրոպական մի շարք պետությունների, ինչպես նաև Կանադայի կողմից Թուրքիայում իրենց դիվանագիտական ​​ներկայացուցչությունները երկրաշարժից ընդամենը մի քանի օր առաջ մեկը մյուսի հետևից փակելը, ինչի կապակցությամբ Թուրքիայի ՆԳ նախարարն ասել է, որ արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» են սկսել Թուրքիայի դեմ: Կան նաև մի շարք այլ փաստեր…

Սովորաբար եթե Թուրքիայի և ԱՄՆ-ի նման պետությունների միջև լուրջ խնդիրներ են լինում, նրանք աշխատում են առանց միմյանց հետ իրենց հարաբերությունները փչացնելու, դրանք լուծել անաղմուկ, դիվանագիտական խողովակների, հարկ եղած դեպքում պետությունների առաջնորդների հեռախոսազանգերի, հանդիպումների, բանակցությունների միջոցով, իսկ այդ խնդիրների մասին հրապարակային հայտարարություններ են անում, խնդիրները հրապարակայնացնում են միայն վերոնշյալ ճանապարհներով խնդիրները լուծելու հնարավորությունները սպառելուց հետո:

Երկրաշարժից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ոչ մի կործանիչ չի ստացել ԱՄՆ-ից, ոչ էլ նրանց համար վճարված գումարները: «РИА Новости»-ի փոխանցմամբ , նրա խոսքերը մեջբերել է թուրքական «Anadolu» գործակալությունը: Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը չի կատարում կործանիչների հետ կապված իր պարտավորությունները:

«Կային մարդիկ, ովքեր սպառնում էին մեզ C-400 գնելու առնչությամբ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով,- ասել է Էրդողանը:- Այժմ մենք բանակցություններ ենք վարում F-16-ի մատակարարումների շուրջ, բայց մեզ մերժում են։ Մեզ խոստացել էին F- 35 ինքնաթիռներ, բայց չպահեցին իրենց խոսքը: Չնայած մենք վճարել ենք մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար: Ինքնաթիռները չկան, և գումարն էլ չի վերադարձվել։  Մենք միշտ պահում ենք մեր խոսքը և ակնկալում ենք դա մեր գործընկերներից»:

«РИА Новости»-ին հիշեցնում է, որ ԱՄՆ-ը Թուրքիային ավելի վաղ, որպես պատիժ, բացառել էր F-35 կործանիչների ծրագրից՝ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար։ Այնուհետև Էրդողանը հայտարարել է այլ կործանիչներ գնելու ամերիկյան առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի F-16: Այսպիսով ԱՄՆ-ը հիմա F-16-ի արդիականացված տարբերակն էլ է հրաժարվում տալ Թուրքիային, չնայած դրա համար անհրաժեշտ ու պահանջված գումարը՝ շուրջ 1 մլրդ 400 մլն դոլար, արդեն ստացել է: Շատ զարմանալի կլիներ, եթե ԱՄՆ-ը գցողի իր սովորույթից հրաժարվեր:

Միամիտ հայերը թող չուրախանան ու չշտապեն ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնել, գովաբանել կամ գովազդել… Իհարկե, մեր արտաքին թշնամիներից մեկը որքան քիչ արդիական ռազմական տեխնիկա և զենքեր ունենա, այնքան լավ, բայց ԱՄՆ-ի մերժումը ժամանակավոր է և ոչ թե Թուրքիայի, այլ անձամբ Էրդողանի դեմ է ուղղված: Նպատակն Էրդողանի հեղինակությունն առավել սասանելն է և հասնելը նրան, որ Թուրքական բանակը, երկրի ռազմաքաղաքական վերնախավը և հասարակության մեծ մասը նրան համարեն մի գործիչ, որի, որպես երկրի նախագահ, հետագա պաշտոնավարումը վնասելու է Թուրքիայի շահերը և անհամատեղելի է դրանց հետ:

Թե ինչու է ԱՄՆ-ը ցանկանում տապալել Էրդողանին, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ նրա ոտքերի տակ օճառ դնել, լիովին պարզ է. Էրդողանը հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն է վարում (օրինակներից մեկը՝ Սատանայի ծառաների մոգոնած Ստամբուլյան կոնվենցիայից համեմատաբար վերջերս Թուրքիայի հրաժարվելը), ԱՄՆ-ի, Հյուսիսատլանտյան դաշինքի, Արևմուտքի բոլոր պահանջները չէ, որ կատարում է, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամը լինելով հանդերձ, խոչընդոտում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների ուզած պատժամիջոցները չի կիրառում, որոշ հարցերում նույնիսկ աջակցում է ՌԴ-ին, Ուկրաինային ռազմական առումով օգնում է, բայց ոչ այնքան և ոչ այնպես, որքան և ինչպես կցանկանար ԱՄՆ-ը:

Եվ, թերևս, ամենակարևորը՝ Թուրքիան, դատելով ամենից, մինչև իր համար իրավիճակի հստակեցումն Ուկրաինայում (այսինքն՝ անորոշ ժամանակով, մինչև իր համար պարզ կդառնա, թե որ կողմն է հաղթում, որը պարտվում) հրաժարվել է կատարել մեր տարածաշրջանում պատերազմ սանձազերծելու, դրանում Ռուսաստանին ներքաշելու և այստեղ ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացելու ԱՄՆ-ի, հավանաբար նաև Մեծ Բրիտանիայի պահանջը:

Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրությունների վրա ազդելու ԱՄՆ-ի ձգտման վերաբերյալ վերը շարադրվածը հաստատել է հենց ինքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երկրաշարժից ընդամենը մեկ օր առաջ Էրդողանը հրապարակայնորեն մեղադրել է արևմտյան երկրներին Թուրքիայի ընտրությունների վրա ազդելու «Ստոր քարոզարշավի» մեջ:

Էրդողանը, «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, մասնավորապես հայտարարել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները ​​փորձում են ազդել Թուրքիայի նախագահական ընտրությունների վրա։ Նա նշել է, որ արևմտյան լրատվամիջոցները շատ են գրում այն ​​մասին, թե որքան կարևոր են այս ընտրությունները համաշխարհային քաղաքականության համար։

«Բոլոր համաշխարհային տերությունները՝ Եվրոպայից մինչև Ամերիկա, ակտիվ ջանքեր են գործադրում, որպեսզի ազդեն մայիսի 14-ի ընտրությունների վրա: Եվ այդ նպատակով իմ դեմ ստոր արշավ է իրականացվում»,- ասել է Էրդողանը Այդին քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ (մեջբերումը՝ «Anadolu» գործակալության):

Թուրքիայի նախագահը խոստացել է արձագանք մշակել Ստամբուլում ահաբեկչական սպառնալիքի պատրվակով մի շարք երկրների հյուպատոսությունների փակման առնչությամբ։ Նա հայտարարել է, որ այդ երկրների դեսպաններին վերջնագիր է ներկայացվել, նրանց խոստացվել է, որ նման գործողությունների գինը «կլինի բարձր»:

Ինչպես հիշեցրել է «Коммерсантъ»-ը, Անկարայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ սրվել են դաշինքին Շվեդիայի անդամակցության համաձայնագրի վավերացումից հրաժարվելու ֆոնին։

Թուրքիան նախկինում դրա համար մի շարք պայմաններ էր առաջադրել, այդ թվում՝ Անկարայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների անդամների արտահանձնումը։ Հարցի քննարկումը դադարեցվել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրմամբ ակցիայից հետո։ Թուրքիան առայժմ հրաժարվում է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության համաձայնագրի վավերացումից: Մինչդեռ նշված համաձայնագրի վավերացումը չափազանց կարևոր է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար: Ինչո՞ւ…

Վերոնշյալ հարցին դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ նշենք, որ փետրվարի 11-ի դեռ առավոտվա տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում աղետի զոհ է դարձել ավելի քան 20 000 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80 հազարը։ Ընդգծենք, որ այս թվերը դեռ կաճեն…

«Газета.Ру»-ն թուրքական «IHA Haber» գործակալության վրա հղում կատարելով տեղեկացրել է , որ Թուրքիայում գետինը ճեղքվել է, առաջացել է ահռելի վիհ: Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիայի Հաթայ նահանգում 200 մետր լայնությամբ և 30 մետր խորությամբ տեկտոնական խզվածք է գոյացել։ Նշվում է, որ գետնի մեջ, ձիթապտղի դաշտում առաջացած մեծամասշտաբ խորխորատն այն բաժանել է երկու մասի։ Որպես դեպքի հաստատում, լրագրողները հրապարակել են կադրեր, որոնք արված են կվադրոկոպտերից։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարն ասել է, որ այս երկրաշարժը հետևանքների տեսանկյունից կարելի է համեմատել 500 միջուկային ռումբի պայթյունի հետ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան