Ո՞ւր են կորել Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, արցախահայությունը երկու ամիս շրջափակման մեջ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին է։

Ինչո՞ւ այսօր Սփյուռքը նույնքան խանդավառված ու միավորված չի պայքարում աշխարհի վերաբերմունքի դեմ Արցախի նկատմամբ, ինչպես ժամանակին ոգեշնչում էր հայաստանցիներին 2018 թվականի գունավոր հեղափոխությունն անելիս, ինչու են այսօր լռում Սերժթանկյաններն ու Արսինեխանջյանները, որոնք խոստանում էին՝ Նիկոլին և նրա իշխանությունը հաստատելուց հետո Հայաստանում տուն են գնելու և հաճախ գան իրենց երազանքների նոր Հայաստան։ Հաղորդման հյուրի համոզմամբ՝ դրա պատճառն այն է, որ հինգ տարի առաջ հանրային դեմքերն իրականում իրենց նախաձեռնությամբ չէին կոկորդ պատռում և պաշտպանում գունավոր հեղափոխությունը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանը արևմտյան նախագիծ է, հայ հայտնի դեմքերը Սփյուռքում ևս օգտագործվեցին այդ նպատակով, և փաստորեն նրանք հրահանգ էին կատարում։ Իսկ այսօր ոչ միայն նման հրահանգ չունեն, այլև վախենում են ձայն հանել, հակառակ դեպքում կզրկվեն իրենց ունեցվածքից ու հանրայնությունից։

Իսկ սփյուռքահայությանը միավորող ուժ է պետք, որը միայն Հայ դատի գրասենյակն է։ Այն էլ ամեն ինչ արվում է նրանց արժեզրկելու, նրանց նկատմամբ հավատը կոտրելու համար։ Ահա ինչու Սփյուռքի աջակցությունն այսօր ավելի շատ նյութական օգնության ձևով է դրսևորվում, որը սակայն հասցեատերերին չի հասնում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում