Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: