Դա նույն միջանցքն է, այլ անուն չունի․ Նաիրի Հոխիկյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2023թ. հունվարի 12-ին հայտարարել է, որ Հայաստանը կարող է իր ճանապարհների կառավարումը հանձնել որևէ երրորդ երկրի’ ադրբեջանցիների անվտանգ տեղաշարժի համար։
Ուրիշ ի՞նչ անվանում կարելի է տալ այսպիսի ճանապարհին, եթե ոչ միջանցք։ Ինչու միջանցքը էլ ո՞նց է լինում։
Քո երկրում գոյություն ունեցող տարածք, որտեղ գործող ճանապարհի վրա հսկողություն են անում ուրիշ երկրի զինվորականները։
Հիմա ՀՀ իշխանությունները կարող են ասել, թե միջանցք չեն տալիս, բայց ճանապարհի հսկողությունը կանեն ռուսները, թուրքերը կամ մարսեցիները։
Դա նույն միջանցքն է։ Այլ անուն չունի։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

