Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է․ անկախ նրանից՝ Հայաստանը կհամաձայնի՞ դրան, թե ոչ․ Ալիևի «խաղաղության» տեսլականը
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է․
«Ալիևը ասուլիսի ժամանակ․ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է: Անկախ նրանից՝ Հայաստանը կհամաձայնի՞ դրան, թե ոչ…:
«Ժամանակն է խոսել «Արևմտյան Ադրբեջանից» դեպորտացված ադրբեջանցիների իրավունքների մասին: Արդեն հանձնարարականներ եմ իջեցրել դրա մասին: «Արևմտյան ադրբեջանցիները» պետք է վերադառնան իրենց «պատմական հողերը»»։ «Արևմտյան Ադրբեջան» են համարում ՀՀ ներկայիս տարածքը: Սա է «խաղաղության» ադրբեջանական տեսլականը»:

